Կատարվեց «անկանխատեսելին». Էվելինա Մաթևոսյան
Advertisement 1000 x 90

Կատարվեց «անկանխատեսելին». Էվելինա Մաթևոսյան

Էվելինա Մաթևոսյանի գրառումը.

«Ալեն Սիմոնյանը ավագանու մանդատի տեղ ետ վերցրեց ԱԺ մանդատից հրաժարվելու իր դիմումը, որով հրաժարվում էր ԱԺ մանդատից, որ ետ վերցներ ավագանու մանդատը։

Դուք բան հասկացա՞ք։ Ես էլ չհասկացա։

Վայ թե, ինքն էլ չհասկացավ։

Միգուցե Աժ դահլիճի, թավշյա ուղեգորգերը, այգու ճամուղիներն ու փափուկ աթոռները առավել քան հարմարավետ են մեր հերոսի համար և այդ հիմնավորմամբ ինքը որոշեց էլի դիմում գրել այն մասին, որ էն դիմումը լուրջ չընդունեն։ Միգուցե։

Հիմա էլ ասում է, ընենց արեք որ էլի գամ ավագանիի նիստին։

Կարող ա՞ էս մարդը ուզում ա կլոունադաի վերածի ամեն ինչ։ Կարող ա։

Արձանագրենք այնուամենայնիվ, որ կարճ ժամանակահատվածում իր ասածh անընդհատ ժխտելով ու կատարած իրարամերժ քայլերով Ալեն Սիմոնյանը հաստատ կարող է դիմել ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Ինքն արդեն ռեկորդակիր է։ Չեմպիոն ա, չեմպիոն»։

Ալեն, հուպ տուր։