Ամերիկյան Wired հանդեսը կատարել է մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացման կանխատեսում: Հրատարակության հոդվածում յոթ կանխատեսում է բերված բժշկության, առևտրի, Համացանցի և ռոբոտատեխնիկայի ոլորտներում: Հոդվածի առաջին բաժինը վերաբերում է հաքերային գրոհներին: Հեղինակների կարծիքով՝ կիբեռհարձակումները ժամանակի ընթացքում տեղի կունենան ավելի հաճախարկի:
Չարագործների գործողություններից կտուժեն ենթակառուցվածքի օբյեկտները, օրինակ՝ խոշոր գործարանները, ինչպես նաև ձեռնարկատերերն ու հասարակ քաղաքացիները: Երկրորդ կետը կապված է մանրածախ առևտրի ավտոմատացված խանութներին՝ առանց դրամարկղների և վաճառողների: Նյութի հեղինակները համոզված են, որ այս ուղղությունը կզարգանա. շուտով անհրաժեշտ մթերքները կարելի կլինի պատվիրել հավելվածի միջոցով, իսկ դրանց առաքմամբ կզբաղվեն ռոբոտները:
Երրորդ պարագրաֆում պատմվում է անձնական տվյալների մշակման մասին: Հանդեսը նշում է, որ ապագայում արհեստական ինտելեկտը կսովորի մարդկային հույզերը ճանաչել դեմքից և դրանից կախված կառաջարկի այս կամ այն ապրանքն ու մթերքը: Չորրորդ կանխատեսումը նվիրված է բժշկությանը: Հրատարակությունը ենթադրում է, որ բժիշկները մի քանի տարի հետո կկարողանան հաջողությամբ փոխել ԴՆԹ-ն՝ գենետիկական հիվանդությունները բուժելու համար. այդ տեխնոլոգիան բավականաչափ մատչելի կլինի:
Հինգերորդ կանխատեսումը ռոբոտներն են հեռընթաց չվերթերում: Նշվում է, որ դա փոխադրողներին թույլ կտա զգալիորեն տնտեսել: Վեցերորդը վիրտուալ և լրացուցիչ իրականության համատարած և անհրաժեշտ օգտագործումն է: Հեղինակները կարծում են, որ ապագայում առանց դրանց գործնականում հնարավոր չի լինի աշխատանքներ կատարել: Վերջապես, յոթերորդ բաժինը կապված է բլոքչեյն -տեխնոլոգիաների հետ: Հրատարակության կանխատեսմամբ՝ խոշոր ծառայությունների, օրինակ՝ տաքսու, ինտերնետ-խանութների, սոցիալական ցանցերի աշխատանքում այսպես թե այնպես գործի կդրվեն բոլոր օգտատերերը: