Տրամադրված չեմ հրաժարական տալու. Տարոն Մարգարյան. shantnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տրամադրված չեմ հրաժարական տալու. Տարոն Մարգարյան. shantnews.am

Ինչպես հայտնի է, 2016 թվականից մեկնարկել է կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Արդյունքում՝ այգում գերիշխում են մեծ ու ընդարձակ ազատավանդակները, իսկ այցելուները հնարավորություն ունեն կենդանիներին տեսնել առավել բնական միջավայրում՝ հարմարավետ դիտահարթակներից:

Այսօր կենդանաբանական այգի այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լրագրողները նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր են ուղղել: Հարցին՝ տրամադրվա՞ծ եք արդյոք հրաժարական տալու, Տարոն Մարգարյանը պատասխանել է՝ ոչ:

«Ես բազմիցս եմ ասել և հիմա էլ եմ կրկնում, որ մենք ստացել են երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից, և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի բացահայտումներին, ապա դրանց մասով էլ Երևանի քաղաքապետն ասել է, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում: Եթե օրենք է խախտվել, ըստ նրա, բոլորը պատասխանատու են լինելու օրենքի առջև:

shantnews.am