Արագածոտնի Աղձք գյուղը նոր մանկապարտեզ ունի. բրիտանահայ համայնքի նվերն է։ 4 տարի է՝ գյուղում մանկապարտեզ չունեին, 70-ից ավելի փոքրիկներ էին սպասում դրա բացմանը։ Մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ բոլոր հարմարություններով․կա նաև մարզադահլիճ, խաղասրահ, խաղահրապարակ և համակարգչային սենյակ։
Նախակրթարանը նախատեսված է մինչև 90 երեխայի համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Աղձքում մանկապարտեզը կառուցել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
«Զանգակ» մանկապարտեզի բացմանը Հիմնադրամի թիմը ներկա էր ամբողջական կազմով՝ 19 երկրներից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիին շնորհվեց Աղձքի պատվավոր քաղաքացու կոչում։