Աշոտ Ոսկանյան. «Խորհրդարանը կլուծարվի կառավարության ծրագիրը չընդունելու պատճառով»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ոսկանյան. «Խորհրդարանը կլուծարվի կառավարության ծրագիրը չընդունելու պատճառով»

Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գուցե սխալվում եմ՝ իրավաբան չեմ, բայց ինձ թվում է, որ արտահերթ ընտրություններին իրավական ճանապարհով հասնելու լուծումը հետևյալն է։ Քանի որ վարչապետն ընտրվել է, նոր ընտրությունները որպես նպատակ հայտարարելով, ապա խորհրդարանի արձակումը և նոր ընտրությունների նշանակումը՝ կոնկրետ ժամկետի շրջանակներում, պետք է լինի կառավարության՝ խորհրդարանին ներկայացող ծրագրի անքակտելի մասը։ Եթե այսօրվա մեծամասնությունը քվեարկի ծրագրի օգտին, ապա նշված ժամկետում /ասենք, նոյեմբերին/ խորհրդարանը կլուծարվի օրենքի ուժով։ Եթե ոչ՝ խորհրդարանը կլուծարվի կառավարության ծրագիրը չընդունելու պատճառով։ Մնացյալը իրավաբանական մանրամասնություններ են»։



Նման նյութեր