Գյումրեցի տղայի արձագանքը՝ Փաշինյանի կոչին. «Ես չեմ ծառայել հայրենիքիս շինծու հիվանդության պատճառով»
Advertisement 1000 x 90

Գյումրեցի տղայի արձագանքը՝ Փաշինյանի կոչին. «Ես չեմ ծառայել հայրենիքիս շինծու հիվանդության պատճառով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բանակից ազատված» զորակոչիկներին գնալ ծառայելու կոչը՝ սպասված արդյունքները ուշացնել չի տալիս: Այսօր արդեն Գյումրիից Ռոբերտ Կարապետյանը վարչապետի Facebook-ի գրառման մեկնաբանությունում պատմել է իր բանակից ազատվելու պատմությունը, թողել կոնտակտային տվյալները, և հավելել, որ պատրաստ է գնալ ծառայության:

Ռոբերտ Կարապետյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ, իմ անունն է Ռոբերտ Կարապետյան և ես ուզում եմ բարձրաձայնել իմ այսպես ասած խնդիրը և ակնկալում եմ, որ Դուք ինձ կօգնեք այդ հարցում: Ես 26 տարեկան եմ, ամուսնացած չեմ, և չեմ ծարայել իմ հայրենիքին՝ շինծու հիվանդության պատճառով, և զղջում եմ կորցրած տարիների համար: Դա այն տարիներն էր, որ պատանիների բերանում այս նախադասությունն էր՝ «Ում համար գնանք ծառայենք, եթե ապագա չկա և հարուստների տղաները կյանքն են վայելում»: Հիմա շատ ոգևորված եմ այս իրադարձություններից, և ուզում եմ լրացնել այդ բացը՝ որոշելով, որ պետք է գնամ և ծառայեմ իմ հայրենիքին: Խնդրում եմ oգնել ինձ այդ հարցում, քանի որ ինձ տրված է զինգրքույկ որով ես անպիտան եմ համարված ծառայությանը:

Ես լիարժեք առողջ եմ և մեկ տարի պատանեկան հասակում ծառայել եմ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, այնուհետև հանգամանքների բերումով դուրս եմ եկել վարժարանից, բացի դրանից սովորել եմ նաև ավտոդպրոցում, ացնելով բոլոր բուժզննումները»:

Մենք ենք մեր ֆիլմերը



Նման նյութեր