XDA-ի մասնագետները ստեղծել են նոր հավելված, որը թույլ է տալիս օգտագործել Phone X-ի ժեստերը Android-ում: Ամենակարևորը, այս հավելվածը աշխատում է առանց root-իրավունքների:
Navigation Gestures հավելվածը թույլ է տալիս օգտագործել այնպիսի հարմար ժեստեր, ինչպիսիք են.
- Սվայփ աջ, ձախ, վերև և ներքև
- Կոնկրետ հատվածի պարզ սեղմում
- Կրկնակի սեղմում
- Երկար սեղմում
Ամենատարածված գործառույթներից մեկը, որը հնարավոր է անել այս կամ այն ժեստով, «Հետ», «Տուն» և «Վերջերս» կառավարման կոճակների գործողություններն են, ինչպես նաև Google-ի օգնականի միացումը և անցումը վերջին հավելվածին (Windows-ում Alt + Tab-ի անալոգը)
Օգտատերերը նաև հնարավորություն ունեն էկրանի ներքևում հարմարեցնել հատուկ ցուցիչ, որը հուշում է այն տարածքը, որտեղ կարելի է անել ժեստը: Շատ գործառույթներ հասանելի են միայն վճարովի պրեմիում հավելվածում:
Սիրարփի Աղաբաբյան