Երեկ չէ առաջին օրը մեր նոր առաջին փոխվարչապետի կինը ինձ ստատուս նվիրեց. Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

Երեկ չէ առաջին օրը մեր նոր առաջին փոխվարչապետի կինը ինձ ստատուս նվիրեց. Արթուր Դանիելյան

Երեկ չէ առաջին օրը մեր նոր առաջին փոխվարչապետի կինը ինձ ստատուս նվիրեց, բավականին հուզված լինելով այն փաստից, որ ես արձանագրել էի, որ երկու օրվա ընթացքում երեք առանձին դրվագով կառավարությունը ցույց տվեց, որ հստակ քաղաքականություն է տանում դեպի Արցախի Հանրապետության սուբյեկտայնության նվազեցում:

Հիմա կասեք՝ բա ինչու՞ ես վստահ, որ հուզված էր: Ասեմ՝ մենակ շատ հուզված մարդը կարող էր պահի տակ սթափությունը կորցնել և ինձ մեղադրել Կարեն Կարապետյանի թիմի ապօրինի հարստացման դեպքերի չարձագանքելու մեջ: Ինձ ա մեղադրել է՜: Մեղադրել ա մի մարդու, ով երկու տարի շարունակ, գրեթե ամեն աստծո օր, ռեժիմով ընկել էր Կարապետյանի ու իր թիմակիցների-մերձավորների հետևից: Ընտանիքի անդամներով, ընկերներով, սանիկներով, բարեկամներով, գործընկերներով, ստորադասներով և վերադասներով… ում ասես որսացել եմ հոդվածներումս: Ընդ որում, հստակ փաստեր ու անուններ նշելով, լիքը շատ ազդեցիկ մարդկանց հետ թշնամանալով ու լիքը ընկեր կորցնելով:

Մինչդեռ Փաշինյանը Կարապետյանին ԱԺ ճեպազրույցների սրահում դաշինք էր առաջարկում, ես գրում էի՝ գազի «կորուստներից» գոյացած տասնյակ միլիոնների մասին: Մինչդեռ «Հայկական Ժամանակը» զբաղված էր ՊԵԿ նախագահի գովազդով, ես այդ նույն մարդու՝ նախկինում ղեկավարած կառույցի ազգադավ քաղաքականության մասին էի գրում ու ապացուցում թվերով: Մինչ նույն «ՀԺ»-ն Ճվճվ-ենց էր փորձում «մաքրել», ես ֆիքսում էի քննիչների և ամբողջ Քննչականի կապը գազավիկների հետ: Մինչդեռ դուք մտածում եք՝ անել արտահերթ ընտրություն, թե ոչ, ես մեկ տարի առաջ էի ասում, որ այդ արտահերթի համար գազավիկները արդեն իսկ վիզ դրած ID-ներ են տպում: Էդ ես եմ ֆիքսել, որ Հայաստանում չգիտես ոնց 50 հազար չափահաս քաղաքացի ավելացավ մի եռամսյակում, իսկ դուք դրան ոչ մի ձև չեք անդրադարձել, որորվհետև որոշակի «քաղաքական իրողության» դեպքում այդ 50 հազարը ձեր ու Կարապետյանի դաշինքին էր ծառայելու: Այդ ես էի գոռում, որ իրանական փողով սարքած գազի խողովակները Կարապետյանը անհատույց և անժամկետ տալիս է Գազպրոմին, իսկ ձեր անաչառ «Ազատությունը»-ը այդ դրվագին նվիրեց ընդամենը 58 վայրկյան ու միանգամից մոռացավ: Էդ Փաշինյանն էր Կարապետյանի հետ պասերով խաղում ԱԺ-ում ու բոլոր հիմնական ալիքներով եթեր ստանում, ինձ էդ ժամանակ մոնտաժում էին, որ Կարապետյանի մասին թթու խոսք չգնա եթեր: Էդ ձեր լրատվամիջոցներն ու ՀԿ-ներն են լիովին ապահոված եղել գովազդատուներով ու գրանտերով, իսկ ես իմ գործը արել եմ անվճար ու միշտ գնացել եմ հանրային կարծիքի դեմ: Չի եղել մի դրվագ, որ ես գրեմ այնպիսի բան, որ ձեր տրանսլիտահայ ժեխը գա գրի «SAT DIPUK ER»:

Հիմա ձեզ մոտ էլի քաղաքական իրողություն է փոխվել: Դուք այլևս Կարապետյանի հետ դաշինք չեք նախատեսում (էս պահին), փոխարենը կանխատեսում եք, որ նա կարող է ձեր «հեղափոխության» համար վտանգ ներկայացնել, երբ էլ ավելի աղքատացած ժողովուրդը կհիշի Փաշինյանին նախորդած «գոնե բիզնեսից բան հասկացող» Կարապետյանին: Հիմա ձեզ Կարապետյանին հարվածել է պետք, բայց միլիարդանոց չարաշահումներով հայտնի գազի ոլորտին չեք կպնում, բռնել ՊԵԿ-ով յոթ միլիոնի թեմա եք տանում: Ես էլ, սաղ թողած, պիտի փառաբանեմ ձեր զուտ նեղ անձնական շահից բխող քաղաքական հետապնդումները՞: Լավ եք արել բռնել եք, բայց ես շատ լավ գիտեմ ինչու եք հենց այդ մարդուն բռնել ու ինչու եք հենց հիմա դա անում, նենց որ ինձանից ձոներ մի սպասեք:

Այ հենց որ ԱԱԾ-ն մտնի Ծառուկյանի գազի կալոնկեքը, կամ Շանգրիլան, կամ Արարատ Ցեմենտը կամ ՀՅԴ-ի անտառները, ես առաջիններից մեկը դրան կանդրադառնամ: Կարծում եմ այդ օրն էլ կգա, բայց քանի դեռ չի եկել շարունակեք էդ օպիումը բաժանել էս «բազմաչարչար, փառապանծ ու հաղթանակած» ժողովրդին: Տուգանքներ ներեք, բան… բայց ինձանից հեռու խաղացեք:

Վերջի վերջո, ո՞վ եմ ես… քաղաքական դիակ համարվող Սերժի պորպոգանդի՞ստ չի եղածս: Հարյուր լայք յա հավաքեմ, յա չէ… Քավըրիս Սերժն ու Վովան են: Ձեզ բոլորը սիրում են, ինձ բոլոր ատում են, իմաստը ո՞րն ա տենց հուզվելու:

Արթուր Դանիելյան



Նման նյութեր