ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը. armtimes.com
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը. armtimes.com

ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է արվել: ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանի հրամանով ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ազատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը:

Արմեն Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին, Գյումրի քաղաքում:

1987 թ. ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Օրյոլի Մ.Ի. Կալինինի անվան կապի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը, 1998 թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2008 թ.` ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիան /ադյունկտուրա/:

1987 թ. օգոստոսից մինչև 1990 թ. հուլիս ամիսը աշխատել է Կիրովոգրադի մարզգործկոմի ՆԳՎ կապի բաժնում, որպես ինժեներ:

24.07.1990-16.01.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ կապի բաժնի ինժեներ, ավագ ինժեներ,

16.01.1993-03.11.1993 թթ.` ՀՀ ՆԳՆ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր,

03.11.1993-09.05.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ ՔՀՎ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բաժնի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,

30.07.1994-01.08.1997 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության տեսուչ, ավագ տեսուչ,

16.05.2000-20.01.2003 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի կազմվերլուծական վարչության պետի տեղակալ, ինքը և ինֆորմացիոն վերլուծական բաժնի պետ,

20.01.2003-07.07.2006 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և կազմակերպական-վերլուծական բաժնի պետ,

07.07.2006-30.07.2011 թթ.` ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և կազմակերպական-վերլուծական վարչության պետ,

30.07.2011-06.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ /1-ին տեղակալ/,

06.12.2011թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը:

ՀՀ ոստիկանության պետի` 2018 թ. մայիսի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:

Պարգևատրվել է`

ՀՀ ոստիկանության, ԼՂՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

armtimes.com