Արփի Ոսկանյան. «Ո՞վ է երկքաղաքացին»
Advertisement 1000 x 90

Արփի Ոսկանյան. «Ո՞վ է երկքաղաքացին»

Ինձ թվում է՝ ժամանակն է պարզություն մտցնելու սփյուռքին վերաբերող մի քանի հարցի մեջ։ Օրինակ, ո՞վ է սփյուռքահայը։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին, որ ժամանակավորապես բնակվում է արտերկրում եւ չի ընդունել այդ երկրի քաղաքացիությունը, սփյուռքահայ է։

Ո՞վ է երկքաղաքացին։ Արմեն Սարգսյանի՝ լրագրողներին տված կարճ հարցազրույցի մեջ մտահոգող բաներ նկատեցի։ Արմեն Սարգսյանը սփյուռքի արած բարեգործությունները թեթեւի մեջ երեսով տալու ու իմ տպավորությամբ երկպալատ խորհրդարանի անհրաժեշտության գաղափարը զգուշորեն առաջ բրդելու հետ խոսում է նաեւ այն մասին, որ սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացին պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա։ Մի տեսակ նոր բնորոշում էր՝ սփյուռքահայ ՀՀ քաղաքացի։) Սովորաբար ասում են՝ արտերկրում ապրոց ՀՀ քաղաքացի։

Պարզաբանում է՝ նրանք, ովքեր ունեն ՀՀ անձնագիր… Հուսով եմ գիտի եւ հիշում է, որ արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունքից զրկված է հենց սփյուռքի հետ կապված հարցերը լղոզելու, ՀՀ-ի՝ սփյուռքին արված ժեսթի եւ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման պատճառով։

Արփի Ոսկանյան



Նման նյութեր