Ես հիմնադրամ չունեմ. Կարեն Ավագյան. news.am
Advertisement 1000 x 90

Ես հիմնադրամ չունեմ. Կարեն Ավագյան. news.am

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի որոշ ծրագրեր բուհերում չեն իրականացվի։ Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ զրուցյում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Խոսելով հիմնադրամի մասին՝ նա ասել է. «Ես հիմնադրամ չունեմ, դրա պատասխանը տվել եմ, ավելացնելու բան չունեմ»։

Դիտարկմանը, թե հիմնադրամն ասոցացնում են իր հետ, նա պատասխանել է, թե հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի 11-ից ավելի անդամներ ունի, խորհրդի նախագահը վարչապետն է, կա նաև գործադիր հատված` իր գործադիր տնօրենով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ավագյանը նշել է, թե որոշ ծրագրեր, որ իրականացվում էին բուհերում, չեն իրականացվի։ Նա նաև պնդել է, թե հիմնադրամից որևէ աշխատավարձ չի ստացել, եղել է հասարակական հիմունքներով։

Հարցին, աշխատելու է արդյոք հիմնադրամը նոր իշխանությունների հետ, Ավագյանը պատասխանել է, թե այն որևէ մեկի սեփականությունը չէ, ստեղծվել է կառավարության կողմից և կշարունակի աշխատել` անկախ փոփոխություններից:

Ավագյանը նաև ժխտում է, թե ուսանողներին պարտադրել են հանրապետական դառնալ, միաժամանակ չի բացառել, որ հիմնադրամը փակվի։

news.am



Նման նյութեր