
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը քիչ առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա էր ընթանում ԵՊՀ-ում: Մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել և մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի և Արհմիության լուծարում:
Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, ռեկտորը մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊհ-ում և նստացույց անել: