Ալեն Սիմոնյանը եկել էր քաղաքապետարան՝ ծանոթանալու ավագանու նիստի օրակարգին
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանը եկել էր քաղաքապետարան՝ ծանոթանալու ավագանու նիստի օրակարգին

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր,Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանըշարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով:

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը: Նա նշեց, որ չի մասնակցի ավագանու այսօրվա նիստին, բայց եկել է քաղաքապետարան՝ ծանոթանալու նիստի օրակարգին:«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ մասնակցելու ավագանու նիստին, կարող եմ լինել դահլիճում: Այսօր օրակարգում չորս հուշատախտակի հարց է քննարկվելու, ինչպես նաև հարց ու պատասխան է լինելու»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ, որպես պատգամավոր, քաղաքացիների հետ իր ընդունելությունները կազմակերպելու է քաղաքապետարանում: «Երևանի քաղաքապետարանն ինձ համար հարազատ շենք է, և, որպես պատգամավոր, օրենքն ինձ այդ լիազորությունները տալիս է:  Կարծում եմ, Երևանի կենտրոնի բնակիչներին ավելի հեշտ կլինի այստեղ հասնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի հնարավոր ընտրության անցկացմանը և դրանում իր մասնակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինչպես բոլոր չեմպիոնները, ինքն ևս  ուզում է նվաճել բոլոր բարձունքները, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխել մեր երկրում: «Այսօր ամենակարևոր խնդիրը նոր ընտրություններ կազմակերպելն է, և ում երևանցին  ընտրի որպես քաղաքապետ, մենք բոլորս նրան կշնորհավորենք»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:



Նման նյութեր