Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ կարգի հեղափոխությամբ է հնարավոր հասնել արդարադատության, որևէ մեկը գիտի՞
Վաղը դատարանը կվերանայի Ժիրայր Սէֆիլյանի գործը: Անհնար է թվում, որ դատարանը փորձի կրկին կոծկել կեղծ ցուցմունքներով և առանց ապացույցների առաջադրված մեղադրանքներով դատարանի որոշումը, բայց… բայց սատանան դեռ դատարանում է, և ով գիտի ինչ խաղեր կխաղա:
Մեզ գործադիր իշխանությունից ավելի դատական իշխանության մաքրում է պետք: Դատարանն է, որ կապահովի նաև գործադիրի մաքրությունը: Մյուս կողմից` դատավորներն արդեն, հավանաբար, հասկացել են, որ իրենց ոչ թե օրենսդիրի և գործադիրի պաշտպանություն է պետք, այլ դժվար ձեռք բերվող հասարակական հեղինակություն: Մնայունը հասարակությունն է, ոչ թե իշխանություններին գտնվող անձիք: Եթե իսկապես հասկացել են, եթե իսկապես հույս ունեն, որ դատավոր կաշխատեն, պետք է որ վաղը Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ լինի: Ազատության մեջ հայտնվեն Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը…»: