Ոստիկանության Էրեբունու բաժին մայիսի 28-ին մի կին հայտնել էր, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, Սուսաննա Մովսիսյանի հասակը 155-160 սմ է, նա միջին կազմվածքով է, սև երկար մազերով և սև աչքերով։
Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ Ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: