Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված 19-ամյա զինծառայողի ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են. նրանք արդարություն են խնդրում ՀՀ վարչապետից. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված 19-ամյա զինծառայողի ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են. նրանք արդարություն են խնդրում ՀՀ վարչապետից. shamshyan.com

Շաբաթներ առաջ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, 19-ամյա Լևոն Թորոսյանն ընտանիքի տան միակ արու զավակն էր: Ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Մինչ օրս ծնողները, հարազատները և նրան ճանաչողները չեն հավատում կայազարոյին քննչական վարչության կողմից առաջ քաշած ինքնասպանության վարկածին:

Այսօր՝ մայիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Լևոնի մայրը՝ 42-ամյա Արմենուհի Պողոսյանը, ասաց. «Մեր որդին ծառայության է մեկնել անցած տարվա հուլիսի ամսին: Մեր հետ հեռախոսազրույցում ասում էր, որ սպաները իրենց հանդեպ լավ չեն վերաբերվում: Ասում էր, որ ուզում է դիմում գրի ու գնա Արցախ, որը մենք չթողեցինք: Հետո տեղափոխեցին Արմավիրի զորամաս՝ սերժանտական դասերի, որտեղից միայն գոհունակություն էր հայտնում: Դասընթացներն ավարտելուց հետո տեղափոխում են հիմնական զորամաս և 1 շաբաթ անց՝ մայիսի 8-ի առավոտյան, գտնում են մահացած: Այդ առավոտ զանգեց ինձ, սովորական խոսեց, վերջում ասեց՝ մամ, տարօրինակ ձայներ լսվեց ու անջատվեց: Մեր խոսակցությունից հետ իմ որդուն դաժանաբար սպանել են, սեռական օրգաններին հարվածել, այնուհետև կրակել գլխին: Դիահերձման ժամանակ ներկա են եղել նաև հայրը և դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել են բռնության հետքեր»:

Վերջում ծնողները դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ արդարություն հաստատվի և իրենց որդու սպանությունը բացահայտվի, իսկ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Մայրն ասաց նաև, որ գնալու է միչև վերջ ու եթե չբացահայտվի, ինքը կդիմի ամենածայրահեղ քայլին՝ անգամ կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից և ապաստան կխնդրի Ադրբեջանից:

shamshyan.com