
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակումը.
Հունիսի 1-ին Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները կայցելեն իրենց հարազատների աշխատավայրեր: Այդ օրը թե՛ մեր աշխատակիցները և թե՛ նրանց երեխաները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, իսկ երեխաները կտեսնեն, թե իրենց ծնողները, տատիկ-պապիկները որտեղ են աշխատում, ինչ պայմաններում:
Պետական պաշտոնյա և քաղծառայող լինելը պետք է դառնա հարգված և պաշտպանված: