Երևանի պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև ուսանողները դադարեցրել են ակցիաները ռեկտոր Արամ Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու արդյունքում:
Քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանի վիճակը ծանր է ու գտնվում է հիվանդանոցում, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը հանձնարարել է աշխատավարձերը չվճարել մինչև իրեն ԿԳՆ-ից չնշանակաեն ռեկտորի պաշտոնակատար: ԵՊՀ-ի աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենց աշխատավարձերը չի վճարվելու անձնական հարց լուծելու համար: Ամեն ամիս նրանք աշխատավարձ ստացել են ամսվա վերջին օրերին, սակայն այսօրվա դրությամբ դեռ որևէ գումար չէր փոխանցվել: Մեզ նաև տեղեկություններ են հասել, որ Գ.Գևորգյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում դեկանների հետ և հավաստիացումներ պահանջում իր հետ որպես ռեկտոր աշխատելու համար:
Ի դեպ, Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ քանի որ Կարեն Ավագյանի հիմնադրամին այլևս գումարներ չեն փոխանցելու, ուստի այդ գումարը որպես բոնուս կբաժանեն աշխատակիցներին իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով: