Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհ 2018, «ՔՀ Կամուրջ» ծրագիր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհ 2018, «ՔՀ Կամուրջ» ծրագիր

Ֆինանսական աջակցություն.

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհ

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության սույն դրամաշնորհը  հայտարարվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում: Գործողության ընդհանուր խնդիրն է՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության մոտ ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը: Հատուկ խնդիրն է՝ բարելավել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում:

Որն է ՔՀ Կամուրջ ծրագրի նպատակը

Քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար հայաստանյան ՔՀԿ-ները պետք է իրենց մասնագիտական (տեխնիկական) փորձառության, ներքին կառավարման ու ֆինանսական կայունության հետ կապված տարբեր մարտահրավերներ հաղթահարեն: Ծրագրային միջոցառումները կօգնեն բարելավել ծառայությունների որակը, ավելացնել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը և դրանց հանդեպ հանրային վստահությունը: ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում իրականացված Կազմակերպական կարիքների գնահատման միջոցով ի հայտ է բերվել կազմակերպական վերափոխումների տեսլականի ձևավորման և հանրության հետ աշխատանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ձեռներեցության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում սեփական կարողությունները բարելավելու՝ ՔՀԿ-ների պատրաստակամությունը: Այս կարիքներին անդրադառնալու և ՔՀԿ ոլորտի կայուն զարգացմանը է՛լ ավելի նպաստելու նպատակով ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վերապատրաստումներ և խորհրդակցություններ, աջակցություն կցուցաբերվի ՔՀԿ-ների կողմից իրականացվող իրազեկման միջոցառումներին, թեմատիկ աջակցության համար կներգրավվեն մասնագետներ Սփյուռքից, ինչպես նաև շահառուներին տրամադրվող ծառայությունները և ֆինանսական դիվերսիֆիկացիան բարելավելու համար կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման միջոցով:

Ինչու հենց Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհ

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհի նպատակն է՝ բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը՝ այլընտրանքային եկամտի ձևավորման և ավելի մեծ սոցիալական ներգործության հասնելու հարցում աջակցելով նորաստեղծ սոցիալական ձեռնարկություններին: Ֆինանսավորման դիվերսիֆիկացիան կնվազեցնի կախվածությունը դոնորներից, և թույլ կտա ՔՀԿ-ներին՝ իրենց շահառուներին տրամադրել կայուն և առավել որակյալ ծառայություններ: Բացի այդ,  Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհի իրականացումը կազմակերպություններին թույլ կտա ձեռք բերել նման ձեռնարկություններ կառավարելու համար անհրաժեշտ գործնական փորձ և գիտելիք: Դրամաշնորհն ստացող շահառուներից յուրաքանչյուրին կկցվեն հատուկ մենթորներ (տեղացի կամ սփյուռքից), ովքեր կօգնեն հասնել այս նպատակին: Եվ վերջապես,  Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհը կարող է օգնել ՔՀԿ-ներին՝ օգտվել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով սահմանված ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորություններից՝ ֆինանսավորման դիվերսիֆիկացիան և սոցիալական ներգործությունն ապահովելու նպատակով:

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհը կոչված է աջակցելու նորաստեղծ կամ ստեղծվող ՔՀԿ-ների, ինչպես նաև (նշանակալի փորձ ունեցող) չգրանցված նախաձեռնությունների կամ խմբերի՝ ֆինանսական դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերին՝ առավել զգալի սոցիալական ներգործության հասնելու և նրանց ֆինանսական բազան դիվերսիֆիկացնելու նպատակով՝ անկախ գործունեության բնագավառից: Ուստի, դիմող ՔՀԿ-ները  Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության ծրագրային գործողությունները պետք է մշակեն՝ ելնելով իրենց թիրախ խմբերի բացահայտված կարիքներից:

Ինչ ենք փնտրում

Մենք փնտրում ենք ՔՀԿ-ներ կամ չգրանցված նախաձեռնող խմբեր, որոնք ծառայում են հանրային շահերին, արձագանքում են մարդկանց և համայնքների, խոցելի բնակչության կարիքներին, նվազեցնում են անհավասարությունները և խթանում սոցիալական ներառումը, խրախուսում կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցությունը, երիտասարդության հզորացման, կանանց ու աղջիկների ներգրավման միջոցով ապահովում են զարգացման կայուն մոդել և համայնքային մասնակցություն:

Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն տրամադրվելիք դրամաշնորհների առնվազն կեսը պետք է իրականացվի Երևանից դուրս: Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում: Թեև  Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհի առաջարկների ընտրության ժամանակ Հայաստանի ներսում աշխարհագրական խտրականություն դրված չէ, փորձ կարվի հավասարակշռել տարբեր մարզեր ներկայացնող դրամաշնորհի շահառուների ընտրությունը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս դրամաշնորհի վերաշնորհումը երրորդ անձանց անընդունելի է: Կազմակերպությունները կամ ոչ ֆորմալ խմբերը, որոնք ընթացիկ գործունեություն չեն ծավալում կամ չեն ներկայացնում ապացույցներ արդեն իսկ իրականացված գործունեության (ծրագրերի կամ շահառուներին տրամադրվող ծառայությունների՝ ի կատարումն իրենց առաքելության), այլ ընդամենը ներկայացնում են ծրագրի գաղափարը, հաշվի կառնվեն, սակայն դրանց նախապատվություն ՉԻ ՏՐՎԻ:

Ում ենք փնտրում

Հայտարարությունը բաց է ՔՀԿ-ների և պարտադիր իրավական գրանցում չունեցող նախաձեռնող խմբերի համար: Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին դիմելու համար նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր իրականացնելու և որոշակի նախաձեռնություններ իրագործելու փորձ: Առաջարկվող գաղափարի/ծրագրի նման միջոցառումների իրականացման նշանակալի փորձ չունեցող նախաձեռնող խմբերին առաջարկվում է չդիմել, քանի որ այդ ծրագրերը չեն ուսումնասիրվելու ֆինանսավորման համար:

Մենք նաև փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը: Մենք հետաքրքրված ենք լսել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն ԵՄ դրամաշնորհների կառավարման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնք ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ կամ կազմակերպական կարողությունների պատճառով նախկինում մերժվել են ֆինանսավորման հարցում, սակայն ունեն լավ գաղափարներ:

Ինչ ենք առաջարկում

ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա դրամաշնորհային 8-14 ծրագիր՝ յուրաքանչյուրը 3,000,000 դրամաշնորհից 9,000,000 ՀՀ դրամի սահմաններում: Դրամաշնորհների կառավարման ոչ մեծ փորձ ունեցող կազմակերպություններին կոչ ենք անում դիմել նվազագույն ֆինանսավորման հայտով: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 12 (տասներկու) ամսվա իրականացման համար: Բոլոր ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2019թ. սեպտեմբեր ամիսը:

Դիմողներից պահանջվում է ապահովել սեփական ներդրումը (ընդունելի են թե՛ դրամային, և թե՛ ոչ դրամային ներդրումները)՝ պահանջվող ֆինանսավորման առնվազն 5% դրամաշնորհի չափով: Համաֆինանսավորման պահանջը չբավարարող առաջարկները չեն ուսումնասիրվի:

Ի լրումն ֆինանսական աջակցության, ընտրված ծրագրային թիմերին կտրամադրվի Կազմակերպական կարողությունների զարգացման օժանդակություն: Ծրագրի իրականացման առաջին օրվանից դրամաշնորհ ստացողներից յուրաքանչյուրին ըստ ընտրված ոլորտների կտրամադրվի խնամքով ընտրված սփյուռքահայ մենթորների աջակցություն և ուղղորդում: Բացի այդ, դրամաշնորհ ստացողները հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական ծրագրին, կարողությունների զարգացմանն ուղղված տարբեր վերապատրաստումների՝ ընտրված ծրագրերի սահուն իրականացման համար անհրաժեշտ կարողությունների հետ կապված բացերը լրացնելու և կարիքները բավարարելու նպատակով:

Ինչպես դիմել

Նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունների աջակցության դրամաշնորհին դիմելու գործընթացը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1. Որպես առաջին քայլ, դիմողներին կխնդրվի ներկայացնել գաղափարը՝ ամփոփելով խնդրի նկարագրությունը և ծրագրի ընդհանուր նպատակներն ու արդյունքները, գնահատելով ծրագրով առաջարկվող սոցիալական ազդեցությունը և նորարարությունը: Նախաձեռնող խմբերից կպահանջվի նաև տրամադրել նախկին փորձառության համառոտ նկարագրությունը:

Փուլ 2. Նախնական ընտրությունն անցած մինչև 30 դիմողներ կհրավիրվեն Բիզնես պլանի մշակում և գաղափարի վավերացում թեմայով վերապատրաստման, ինչը դիմողներին կտրամադրի առաջարկներ մշակելու հմտություններ, կսովորեցնի բիզնեսի կառավարման հիմնական փուլերը: Վերապատրաստման դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկները (բիզնես պլանները): Վերապատրաստման ընթացքում կտրամադրվեն պարզաբանումներ և ուղղորդում՝ լիարժեք ծրագրային առաջարկ ներկայացնելու վերաբերյալ:

Փուլ 3. Նախնական ընտրությունն անցած դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկներ: Առաջարկների ներկայացումից հետո կնախատեսվեն անհատական հանդիպումներ դիմողներից յուրաքանչյուրի հետ՝ իրենց գաղափարներն ընտրող հանձնաժողովին ներկայացնելու համար:

Դիմել ՍՏԱՐՏԱՓ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ դրամաշնորհին

Եթե գտնում եք, որ այս հայտարարությունը ձեզ համար է՝ լրացրեք գաղափարի մրցույթի ձևաթուղթը՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ

Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ անգլերեն կամ հայերեն: Դիմողներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մեկ հայտ: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 29-ն է, ժամը՝ 14:00: Այս ժամկետը լրանալուց հետո դիմումի կայքը հասանելի չի լինի:

Խնդրում ենք հետևել ՔՀ Կամուրջ նախաձեռնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի սոցիալական լրատվական էջերին՝ Երևանում և մարզերում կայանալիք կողմնորոշիչ հանդիպումների մասին տեղեկանալու համար:

Ընտրության գործընթացը

Դրամաշնորհն ստացողների վերջնական ընտրությունը կկատարի տարաբնույթ համապատասխան (այդ թվում՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններ, բիզնես սեկտոր, իրավական և այլ) ոլորտներ ներկայացնող 5-7 փորձառու մասնագետներից բաղկացած ընտրող հանձնաժողովը: Ընտրող հանձնաժողովի անդամները դիմումներն ուսումնասիրում և գնահատում են 0-4 սանդղակի միջոցով, ընդ որում.

  1. Պահանջներին չհամապատասխանող առաջարկ,

  2. Թույլ առաջարկ,

  3. Բավարար առաջարկ,

  4. Լավ առաջարկ,

  5. Գերազանց առաջարկ.

Առաջարկվող գաղափարները ընտրության գործընթացի առաջին փուլում կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա: Խնդրում ենք նկատի առնել, որ բոլոր չորս չափանիշներին տրվում է հավասար կարևորություն: Բիզնես մոդելի կայունությունը և որակը գնահատման կարևոր չափանիշներ են լինելու։

Լիարժեք առաջարկների գնահատման չափանիշները կտրամադրվեն ընտրության առաջին փուլը հաղթահարած հավակնորդներին՝ նախքան լիարժեք ծրագրային առաջարկի ներկայացումը:

Կարևոր հուշում

Ընտրող հանձնաժողովի անդամների խնդիրն է՝ վերոհիշյալ չափանիշների օգնությամբ որոշել լավագույն առաջարկները: Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող անհատական խորհրդատվություն տրամադրել դիմողներին՝ ստացած միավորների, մերժման պատճառների կամ հետագայում ֆինանսավորման հնարավորություններից օգտվելու համար ծրագրային առաջարկների մշակումը բարելավելու եղանակների մասին:

! ՔՀ Կամուրջ ծրագրի թիմը ներգրավված չի լինելու առաջարկների գնահատման և ընտրության գործընթացում և չի կարող որևէ կարծիք հայտնել ընտրության արդյունքների մասին:

armacad.info