Սիրուշոյի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեցցես աղջիկս»։
Հրաչյա Հարությունյանի գրառումը վերաբերվում է Մայիսի 28-ի տոնական համերգին։
Դերասանը շատ անգամ է պատմել, որ ինքն ու դուստրը` երգչուհի Սիրուշոն, շատ կապված են. «Ինչպես առաջ, այնպես էլ հիմա շատ կապված եմ աղջկաս հետ:
«Մենք շատ հարցերում ենք իրար նման: Դա Սյուզին էլ է հաճախ նկատում»,- մի առիթով ասել է նա,- «կարող եմ ասել, որ ես երկրագնդի ամենաերջանիկ հայրն եմ, որովհետև ամենալավ աղջիկը հենց իմ աղջիկն է: Ես սովորաբար բառեր չեմ շռայլում, սակայն այս դեպքում կարող եմ հստակ ասել, որ երջանիկ հայր եմ»: