«Օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին»․ Արսեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին»․ Արսեն Թորոսյան

Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին՝ ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:

ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնի կամ բարեկամական կապի:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա…շուտով…», – գրել է նա։



Նման նյութեր