
Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի վագոններում իրականացրած դիզայներական աշխատանքներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
«Իրականում դա եղել է մետրոպոլիտենիի նախաձեռնությունը, իրենք են արել այդ ձևավորման աշխատանքները: Կան կոնցեպտներ, որոնք 2800-ամյակին համահունչ են: Նրանք իրենց մոտեցմամբ իրականացրել են այդ աշխատանքները»,- ասաց նա:
Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարները, որում Մետրոպոլիտենի վագոնները հայկական զարդանախշերով էին ձևավորված, բուռն քննարկումների տեղիք էին տվել հանրության շրջանում: