
Կարո Եղնուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ոստիկանությունը և դատարանը հանցավոր համագործակցության մեջ են մտել Սէֆիլյանին և մյուս տղաներին այսօր դատարան չբերելով: Բարձրաստիճան ոստիկանը ասում է, որ դատարան չեն բերել քանի որ «կանխատեսել են», որ ժողովուրդը որպես բողոքի դրսևորում հավանական է, որ նորից փողոց փակի: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ կարիք ունի ժողովուրդը փողոց փակելու, եթե դատարանը արդար վճիռ կայացնի և փոխի տղաների խափանման միջոցը: Ուրեմն՝ ոստիկանությունը նախօրոք գիտեր, որ դատարանը այդպիսզի որոշում չի կայացնելու, դրա համար էլ «շառից փորձանքից» հեռու մնալու նպատակով որոշեց, որ ավելի լավ է տղաներին ընդհանրապես դատարան չբերել և դրա մեջ մեղադրել աջակիցներին ենթադրյալ ապագա փողոց փակելու մեջ: Դա էլ դեռ բավական չէր, դեռ մի բան էլ ինձնից պահանջում էր երաշխիքներ, որ փողոց չի փակվի: Երկրորդ հարցն է առաջանում` ինչպե՞ս է լինում, որ հեղափոխված ոստիկանությունը համագործակցում է հակահեղափոխական/ռևանշիստ դատարանի հետ»: