ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։