«Բժիշկ, 30 հազար քիմիայի համար չի հերիքում». lragir.am
Advertisement 1000 x 90

«Բժիշկ, 30 հազար քիմիայի համար չի հերիքում». lragir.am

Տաքսի եմ նստել և հասկացել, որ վարորդը չի սիրում խոսել: Մի տեսակ լարված էր: Զանգեցին, հասկացա, որ կինն է՝ ասում էր այսօր քիմիայիդ օրն է, խնդրում էր, որ գնա հիվանդանոց: Վարորդը պատասխանում է՝ այսօր գործեր ունեմ, չեմ հասցնի:

Հենց հեռախոսն անջատում է, ուրիշ զանգ է գալիս: Պարզվում է՝ բժիշկն է: Ասում է՝ բժիշկ, ես չեմ կարող այսօր գալ, փողը մինչև վերջ չեմ հավաքել: Բժիշկը հարցնում է՝ ինչքա՞ն ունես: Վարորդն ասում է՝ 420 հազար, 30 հազար պակասում է: Ու բժիշկը, ով զանգել էր, չի ասում՝ ոչինչ, մարդ, արի, քեզ շտապ պետք է քիմիան, 30 հազարն էլ հետո կտաս: Վարորդը ջղայն սկսում է ծխել: Ասում եմ՝ ձեզ չի կարելի ծխել: Ասում է՝ ո՞նց պիտի Նիկոլը էս ամեն ինչը վերափոխի: Մեկն ու մեկը դեռ հույս ունի՞: Ես հույս չունեմ: Եթե հիվանդանոցները ինչ-որ մարդկանց սեփականություն են, եթե նրանց ձեռ չեն տալիս, թողնում են բիզնես անեն մարդկանց առողջության վրա… Այ այսպես՝ կզանգի, ինձ կհրավիրի քիմիայի, բայց որ իմանա՝ փողը պակաս է, չի ասի՝ ոչինչ, արի, դու պիտի բուժվես:

lragir.am