
Արայիկ Հարությունյանի հրապարակումը.
«COAF-ի կենտրոնի բացման ժամանակ ծանոթացա Նորայի հետ։
Էնքան ուժ ու հաստատակամություն, որ նա ունի, սկի ես չունեմ ։) Ուրեմն, պատրաստվում է ծրագրավորում սովորել, ու երբ փորձում էի հարցնել, իսկ այլ մասնագիտության մասին չես մտածե՞լ, ինձ համոզեց, որ ոչ, դառնալու է ծրագրավորող։
Ասածս ինչ է, սիրելի աշակերտներ. թողում եք անիմաստ խաղերն ու սերիալները, անվերջ երեխայական ռազբորկաները, անցնում եք կրթության՝ անդադար կրթության, ինտենսիվ կրթության»։