«Բնակիչներն ահով ահազանգում են, որ եթե այսպես շարունակվի, հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել»
Advertisement 1000 x 90

«Բնակիչներն ահով ահազանգում են, որ եթե այսպես շարունակվի, հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել»

Ջենի Քոչարյանի հրապարակումը և կից տեսանյութը Անահիտ Բախշյանի էջում:

«Տեսանյութը Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6 շենքում է արված:

16 հարկանի այս շենքում կա 120 բնակարան: 38 տարի առաջ կառուցված այս շենքում շահագործումից հետո որևէ վերանորոգման աշխատանք չի արվել:

Ձյան և անձրևի ժամանակ նման պատկեր է: Ջուրը հարկերով հոսում է՝ լցվելով շենքի տակ:

Բնակիչներն ահով ահազանգում են, որ այսպես եթե շարունակվի, հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել:

Հարգելի տիկին Բախշյան, մեծ խնդրանք, հարցին ընթացք տալ:

Շնորհակալություն»: