Գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը մայիսի 31-ին «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:
«Իմ գործընկերոջը այս այցելությունը բնականոն է, քանի որ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, լինելով 1917-1921 թթ. Մեծ Արցախի (Ղարաբաղ և Սյունիք) քաղաքական պատմության գծով խոշոր մասնագետներից մեկը և նախկինում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ, ներդրում ունի քաղաքական գիտությունների ասպարեզում կադրերի պատրաստման գործում՝ շարունակելով իր ընտանիքի գիտական ավանդույթները:
Այս առիթով անհրաժեշտ եմ համարում պատշաճը մատուցել նրա հոր` պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի հիշատակին, մի մարդու, որը, ներկայացնելով Մեծ Արցախի մտավորականության հայրենասիրական ավանդույթները, Վերակառուցման շրջանում իր վրա պատասխանատվություն վերցրեց Հայաստանի Ժողովրդական բանասեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ հանդես գալու Ղարաբաղյան շարժման` որպես ստալինիզմի գաղութատիրական ժառանգության դեմ ուղղվածազգային-ազատագրական շարժման պլատֆորմի քաղաքական-փիլիսոփայական հիմնավորման հեղինակներից մեկը»,- նշել է Քոթանջյանը: