Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին փոքրիկներին հրավիրում է ուրախ ժամանցի:
Մանուկների համար ուրախ, զվարճալի և ուսուցողական միջոցառումները կանցկացվեն այգու հանրային տարածքում, որի մուտքն անվճար է:
Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին կզվարճացնեն ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ, ծաղրածուներ և աճպարարներ: Միջոցառումների կտևեն առավոտյան 11:00-ից մինչև երեկոյան 17:00-ը:
Այս ամենը՝ այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է, իսկ բուն կենդանաբանական այգու մուտքն այդ օրը կլինի վճարովի: