Mobile ID գործիքը հնարավորություն է տալիս առցանց տիրույթում անձը նույնականացնել և էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրել առանց հատուկ սարքավորումների: Այն ստեղծվել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության կողմից: Թե ինչ է այն և ինչպես է աշխատում, արդեն ներկայացվել է հեղինակների կողմից:
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ծրագրի ներկայացումը կոնկրետ թիրախային խմբի՝ ֆինանսավարկային ոլորտի ներկայացուցիչների համար:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց, թե ինչ առավելություններ է ընձեռում Mobile ID-ն ֆինանսական ոլորտում: