Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում. Նաիրա Զոհրաբյանը դիմեց ԱԳՆ-ին. news.am
Advertisement 1000 x 90

Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում. Նաիրա Զոհրաբյանը դիմեց ԱԳՆ-ին. news.am

Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում որ մեր քաղաքացիների նվաստացման ռիտուալներ անցկացնելու մասին: Այն վերաբերմունքը, որ ցուցաբերում են մեր քաղաքացիներին՝ ժամերով սպասացնելով, խոսելով անհարգալից, 90 անգամ ուղարկելով մի թղթի հետևից, որը պարզվում է՝ պետք չի, ես հորդորում եմ ԱԳՆ-ին մի զգաստացնող թերթիկ ի գիտություն ուղարկել այդ կենտրոններ, որպեսզի հասկանան, որ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ»,- հայտարարեց Նիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը:

Վերջինս համաձայնեց պատգամավորի հետ՝ նշելով, որ այս հայտարարությունը լսեցին նաեւ այդ կենտրոնում եւ կզգաստանան:

news.am