Դատախազը միջնորդեց Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման. news.am
Advertisement 1000 x 90

Դատախազը միջնորդեց Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման. news.am

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանին մեղադրող Կարեն Բիշարյանն այսօր` մայիսի 31-ին, միջնորդեց դատապարտել 8 տարվա ազատազրկման։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ դատավորին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է: Գործով մյուս ամբաստանյալ, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրողը միջնորդեց վերացնել: Ըստ Կարեն Բիշարյանի` Զաքարյանն ընդունել է իր մեղքը և օգնել գործի բացահայտմանը։

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստին ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:

news.am