Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ:
«Աշխատանքներ են իրականացվում, մոտակա օրերս կլուսաբանվեն», – այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»: