Հավես ֆլեշմոբ ա սեփական մութ անցյալում փորփրումներ կատարելու համար։ Samvelջան 11 տարօրինակ փաստ էլ իմ կյանքից՝
1․ Երկրաշարժից հետո մեր ընտանիքը 5 տարի ապրել է տնակում, որը սարքված էր ֆուտբոլի դաշտում՝ հենց դարպասներից մեկի մեջ, բայց ես էդ պատճառով չէ, որ անտարբեր եմ ֆուտբոլի հանդեպ:
2․ Վանաձորի կենտրոնական գրդարանին կից նախընտրական շտաբում ուսանող ժամանակ աշխատելիս գրադարանից մոտ 40 կտոր գիրք էի գողացել, որոնք ընկերներս ստիպեցին հետ վերադարձնել։
3․ Պոլիտեխնիկի 3-րդ կուրսում կտավի վրա բավականին ճշգրիտ պատճենել եմ Սարյանի, Պիկասոյի, Քոչարի, Մինասի մի շարք նկարներ և հավանածս աղջկան համոզել, որ դրանք իմ աշխատանքներն են։
4․ Երկու ամիս Վանաձորի շուկայում ապխտած ձուկ եմ վաճառել։
5․ 15 տարկանում 120 էջանոց ձեռագիր վեպ եմ գրել, որի սյուժեն մոտավոր դետեկտիվ-սիրային թրիլլեր էր։
6. Ներդրումային նախագծերի կառավարմանը նվիրված իմ մագիստրոսական թեզում գրազով տեղադրել եմ Թումանյանի քառյակներից և պաշտպանել 5-ի։
7․ Պատսպարվելով միայն մառախուղով, երկու շաբաթ իմ դասակի հետ ինժեներական աշխատանքներ ենք արել և ահագին առաջ տվել մեր դիրքերը։
8․ Առանց 1 դրամ ծախսելու ստեղծել և 3 տարի վարել եմ հայերեն համացանցում ամենաշատ ընթերցվող գրական կայքը՝ granish.org
9․ Արամ Պաչյանի հետ 2 օր Վենետիկում Հայաստանից հետներս տարած լավաշով ու բաստուրմայով ենք սնվել, որովհետև Ժնև- Վենետիկ-Ժնև գնացքից ուշացանք և ստիպված գնեցինք նոր թանկարժեք տոմս մոտ 4-5 կանգառնեով։
10․ Միակ բանը, որից իրականում սարսափում եմ՝ մեքենա վարելն է, հեծանիվ էլ չեմ քշում։
11․ Առաջին խոշոր գումարը՝ 5000$, որ աշխատել եմ՝ իրականում չեմ աշխատել, ուղղակի ինչ-որ թյուրիմացության արդյունքում մի հարուստ նավթային ընկերություն փոխանցել է հաշվիս և հետ չի ուզել։