ԲԷՑ-ը Տաշիրից Ծառուկյանին փոխանցելու որոշումը Փաշինյանինը չէր: Իրեն ոչմեկ չի հարցրել: Ծառուկյանը պարզապես զանգել է իր նախարարին ու համապատասխան հրահանգել: Փաշինյանը խաբար էլ չէ, թե ԲԷՑ-ը ՀԷՑ-ից ինչով ա տարբերվում: Նա իհարկե չգիտի, որ ԲԷՑ-ը Հայաստանի ամենա, ամենա, ամենա, ԱՄԵՆԱ, Ա-Մ-Ե-Ն-Ա պոռնո ձևի լափված օբեկտն էր, որի պատճառով էներգիայի պրոֆիցիտ ունեցող երկրում լույսը անընդհատ թանկանում էր: Նա խաբար չի, որ ռսները իրականում շատ քիչ կապ ունեին լույսի թանկացման հետ, որտև ԲԷՑ-ը ռսները չէին թալնում: Նա խաբար չի, որ Տաշիրը իրականում լափոցը ահագին նվազեցրել էր ու նորմալ աշխատանքի հիմքեր դրել (դե լավին լավն ասենք):
Փաշինյանը բացարձակ գաղափար չունի, թե հայտնի դարձած «Նորֆոլկի» մաքսազերծման սխեման ինչումն էր կայանում: Նա նույնիսկ չգիտի, որ էդ «Նորֆոլկը» ոնց աշխատում էր, տենց էլ շարունակում է աշխատել, բայց արդեն նոր սեփականատերերի ձեռքում: Նոր, ասել է թե՝ չԿարապետյանական: ՉԿարապետյանական է դառձել նաև ԲԷՑ-ը և մի քանի այլ առանցքային «օբեկտներ»:
Վստահ եղեք, որ նա խաբար չէր նաև այն մասին, որ երեկ բաց է թողնվել Ալավերդյան վենդետաների հիմնական «կռիշավորողը»՝ ըստ ԱԱԾ-ի ձայնագրությունների: Որովհետև դե եթե Ազատիչը կարա սրան պեշկի նման օգտագործի, Գառնիկիչը ինչով ա պակաս:
Վահագն Չախալյանի խափաման միջոցի փոփոխման մասին էլ Փաշինյանը բացարձակ գաղափար չուներ: Շատ հնարավոր է նա նույնիսկ չգիտի, թե կոնկրետ ինչու են վրացիք տենց խրտնում Չախալյանից: Ջոգեք. 4 զոհով ու բազմաթիվ վիրավորներով լի քրեական գործի շրջանակներում ձերբակալված մարզային ՔԿ պետը ազատ է արձակվում, իսկ բարեկամ կորցրած մարդը հիվանդանոցում մի ապտակի համար խափանման փոփոխություն ստանում: Ապտակ, որից ոչ ոք չի բողոքել՝ ո՛չ ստացողը, ո՛չ բժիշկները…
Ընդ որում, խաբար չլնելու ռազմավարությունը հենց Փաշինյանն է որդեգրել: Իրեն թվում էր, որ նա այդպես կխուսափի պատասխանատվությունից ու կկենտրոնանա իր վարկանիշի վրա՝ գալիք արտահերթին պատրաստվելով: Իրեն թվում էր, որ, Արցախյան կարգավորումը բարդելով Բակո Սահակյանի վրա, նա կխուսափի այդ արտաքին քաղաքական «կրակից»: Իրեն թվում էր, որ, Ծռերի վճիռը բարդելով դատավորների վրա, նա կխուսափի ներքաղաքական «կրակից»: Իսկ սիստեմը բռնեց ու Փաշինյանի վրա բարդեց ոչ միայն Արցախն ու Ծռերին, այլ նաև, արդեն գրեթե երաշխավորված, լույսի թանկացումը, Ալավերդյան վենդետաների նոր սեզոնը և նույնիսկ Ջավախահայութան խնդիրները: Նա չէր էլ պատկերացնում, որ իր գլխավոր առաքելություններից մեկը լինելու է Կարապետյանների ձեռքից հիմնական կապիտալի առգրավումը: Իրեն վերապահված է շալակել բոլոր բալաստները ու հեռանալ։ Եվ նա դա շատ լավ անում է: Արա ջոգու՞մ եք, վերջին երկու տարին Կարապետյանի հույսով (և ոչ միայն) ապրող Փաշինյանը, համ Կարապետյանին հեռացնելու համ էլ հետզհետե չեզոքացնելու հիմնական գործիքն է: Ասե՜ք որ հանճարեղ ա:
Ազատիչ գիտեմ կարդում ես, խնդրում եմ ինձ մոտդ ամենացածր գործի ընդունի էլի: Փող մի տուր, ես կտամ: Պրոստը թույլ տուր քո ծառան լինեմ: Սովորեցրու ինձ չնաշխարհիկ այս կոմբինացիաների արվեստը: Արա, ինչ ասես կանեմ: Ինչ ուզես կտամ: Հոգիս կծախեմ:
Հ.Գ. ասեմ իմանաք, հիմա էլ Նիկոլը առանձնապես իրեն չի ծանրաբեռնում երկրի ապագայի մասին մտորումներով։ Նա, ըստ ամենայնի, հիմա մտածում է թրաշի երկարությունը սենց լավ ա, թե սոլիդության համար մի քիչ էլ կարելի ա ավելացնել:
ստեղ են ասըմ՝ #հորքուրի_Գանդի