Մեկ-մեկ դիմանում ես, մեկ-մեկ համբերում ես՝ նայելով ոմանց պահվածքը քո ու այլոց պատերին: Բայց դատելով Հրանուշ Խառատյանի, Դերենիկ Մալխասյանի ու այսօր նաև իմ պատին որոշ դրսևորումներից, ստիպված եմ գրել.
Ուրեմն, X երիտասարդը, որը նախկինում աշխատել է Կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ներում, օլիգարխների ընկերություններում և այլն, ինչը իր ֆեյսբուքյան պրոֆիլում էլ պահպանված է, այսօր Նիկոլ Փաշինյանի նկարը ետնանկար կամ գլխանկար դրած, փորձում է միշտ ընդդիմությունում եղածներիցս պաշտպանել Նիկոլ Փաշինյանին /իմ քաղաքական գործընկերը/, Արարատ Միրզոյանին /ով իմ լավ ուսանողն ու ընկերն է/: Ու X եմ գրել, որովհետև ադպիսիք շատ են: Ֆեյսբուքում այսքան ընդդիմադիր չեմ հիշում, ինչ այժմ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի նկարներով: Չեմ հիշում, որ էն ժամանակ երբ Նեմեցի, Տարոնի թաղերում կամ դրանից առաջ ու հետո կռիվ էինք տալիս, իրենք լինեին, գվվային, բվվային: Այսօր, նույնիսկ կարող են ակնարկել, թե բա գիտեք, բա չլինի… ձեր ֆինանսավորումը… ՀՀԿ-ի կերակրատաշտից օգտված այդ մասսայի համար խորթ է, որ դու իրենց նման որևէ կոպեկ չես ստացել ՀՀԿ-ի կերակրատաշտից, թեպետ հանուն արդարության “մեծ փողով” գնվելու առաջարկներ թե իշխանությունից, թե Հյուսիսներից ու այլ տեղերից ստացել ես ու մերժվել ես: Իրենց հասու չէ, որ դու իսկապես չափազանց անկախ ես: Տարիներով ՀՀԿ-ի նախարարներին ու ղեկավարությանը տակից նայելով, իրենց հասու չի, որ դու քաղաքական հակառակ ճամբարում լինելով կարող էիր տետատետ նստել ՀՀԿ նախարարների այդ թվում՝ Արմեն Աշոտյանի հետ ու դեմ առ դեմ ասել քնադատությունդ: Իրենց համար հասու է ԱԺ հայտնի պատգամավորի մտածողությունը, որը պարտադիր պետք է մեկի ջեբում լինել: Որովհետև կյանքը միշտ ջեբից են տեսել, այլ կյանք չգիտեն:
Եւ վերջինը, այս խմբից բացի մեկ այլ խումբ էլ կա, որին նախկինում հանդուրժում էի՝ անդաստիարակ ֆեյքերը, որոնց տղամարդյությունը միայն կեղծանունի տակ է բռնում… Եթե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մտածում ու խղճում էի սրանց, թե բոլոր դեպքերում, ի տարբերություն մեզ, վախենում են սեփական անունով գրել, դրա համար են ֆեյքերով գրում, ապա այժմ ռադ եմ անելու անխտիր. սա Նոր Հայաստանն է, որտեղ վախկոտները պետք է լավագույն դեպքում իրենց տանը նստեն ու դուրս չգան մարդամեջ: Ես ՀՀԿ-ի ֆեյքեր եմ տեսել ու ճանապարհել, ԲՀԿ-ի ֆեյքեր եմ տեսել ու ճանապարհել, Ալյանիսի ֆեյքեր եմ տեսել ու ճանապարհել: Ուզում է անգամ Նիկոլի ֆեյք լինեք: Ու վախենամ, որ սրանք հենց իմ նախկին ճանաչած ֆեյքերն են, որոնք այսօր Նիկոլի նկարով փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտն ու իրենց անդաստիարակ պահվածքով գրգռել, որպեսզի իրենց կարճ խելքով թշնամացնեն Նիկոլի ու կառավարության հետ, իսկ թե դրանից հետո ով կօգտվի՝ չասեմ: Փախեք, գյադաների ժամանակն ավարտվել է՝ կասեր Վանո Սիրադեղյանը. Ձեզանով չենք դատելու կառավարության մասին, ոտքի տակ մի ընկեք: Իսկ բոլոր ընկերներիս հորդորում եմ ուշադիր լինել նման ֆեյքերի հանդեպ, որոնք հատուկ առաքելություն ունեն քեզ հուներից հանել, որ սկսես Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը քննադատել: Բլոկեք ու մեկուսացրեք նման ֆեյքերին: Հավատացեք, դա կարևոր է: