Կառավարության վարչության պետերին շաբաթական 300 լիտր դիզվառելիք են տվել՝ տուն գնալ-գալու համար. Աղաջանյանի բացահայտումը. aravot.am
Advertisement 1000 x 90

Կառավարության վարչության պետերին շաբաթական 300 լիտր դիզվառելիք են տվել՝ տուն գնալ-գալու համար. Աղաջանյանի բացահայտումը. aravot.am

Այսօր ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցին՝ հիմա մենք կտեսնե՞նք տարբերություն, կլինե՞ն ծախսերի զգալի նվազեցումներ:

Նա պատասխանեց. «Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ աշխատակազմն, իրոք, ուռճացված է եղել այս տարիների ընթացքում: Եղել են բազմաթիվ անտրամաբանական և ոչ արդարացված ծախսեր: Խոսքը գնում է ծառայողական ավտոմեքենաների քանակի, դիզվառելիքի համար պահանջվող կտրոնների մասին, որոնք անտրամաբանական են, իրոք»:

Նա ասաց, որ դիզվառելիքի կտրոնները շատ մեծ ծախս են եղել պետբյուջեի վրա, այնքան մեծ ծախս, որ ինքն ու իրենց թիմը չէին կարող ենթադրել.

«Այստեղ շատ մեծ խնայողությունների տեղ կա: Բաժնի ղեկավարների և վարչությունների ղեկավարների տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակը 300 լիտր է, սա բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, այսինքն, ճանապարհածախսը հիմնականում տուն և հետդարձի համար է: Սա որևէ կերպ չի կարող լինել արդարացված»:

aravot.am