Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցների հյուրը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էր։
168.am-ը հարց հնչեցրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և նրա հրաժարականը բողոքի ակցիաների միջոցով պահանջող ուսանողների մասին։ «Ուսանողների կողմից ԵՊՀ կամ որևէ այլ ռեկտորի հրաժարականի՝ նման ճանապարհով պահանջը ճի՞շտ է արդյոք» հարցին նախարարը պատասխանել է. «Բնական է նման հեղափոխությունններից հետո նման հեղափոխական օջախների գոյությունը», և ավելացրել.
«Մենք իրավական մեխանիզմներն ենք կիրառելու այդ խնդիրներին լուծում տալու համար»։
Ըստ Ա. Հարությունյանի՝ ԲՈՒՀ-երի խորհուրդները կորոշեն ռեկտորի հրաժարական տալու կամ չտալու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։