
Խեղճ սուպերմարկետներ:
Այսպես որ գնա, մի քանի օրից կառավարությունից դոտացիա էլ կխնդրեն՝ իրենց գոյությունը մի կերպ քարշ տալու համար:
Ի դեպ, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեծ սուպերմարկետները երեկոյան ժամը 8-ից չեն աշխատում, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ փոքր ու միջին խանութներում էլ առևտուր լինի:
Իսկ Դուք մոտավոր պատկերացում ունե՞ք, կամ հաշվարկե՞լ եք, արդյոք, թե որքա՞ն փոքր խանութներ են փակվել Ձեր գոյության ու այսպիսի արտոնյալ պայմաններով գործունեության արդյունքում…
Հ.Գ. Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Անգամ եթե բացառություն լինի, դա պետք է արվի փոքր խանութների համար: Իսկ եթե խնդիրը օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի, ապա պետք է փոխել օրենքը, ոչ թե շարունակել «դաբրոյով» աշխատել:
Ժողովրդական լեզվով ասած՝ «Արա՛, կգա՞ մի օր, որ Դուք կշտանաք»: