Սերոբ Խաչատրյան. «Ինչի՞ վատ է, որ այսօր հունիսի 3-ն է»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Ինչի՞ վատ է, որ այսօր հունիսի 3-ն է»

Երեկ Սերոբ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հայաստանում քննադատական մտածողության վիճակը ողբալի է։ Մարդիկ փաստը չեն տարբերում կարծիքից։ 2 օր առաջ գրել էի, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ուսուցիչը միանգամից դարձավ նախարար։ Էլի էինք ունեցել ուսուցիչ-նախարարներ։

Օրինակ՝ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Աշոտ Բլեյանը։ Բայց նրանք նախարար դառնալուց առաջ այլ աշխատանք էին կատարել։ Իսկ Սուրեն Պապիկյանը դասարանից միանգամից գնաց կառավարություն։ Այսինքն՝ ես ընդամենն արձանագրել եմ պատմական փաստ։

Մի շարք մարդիկ իմ գրածի տակ մեկնաբանություն են գրել. Բա ո՞ւմ նշանակեին, կռազի վարորդին, ինչի՞ ուսուցիչն արժանի չէ։
Այսինքն, մարդիկ չեն հասկացել, որ ես գրել եմ փաստ, ոչ թե կարծիք։

Պատկերացրեք մեկը գրի հետևյալը. Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվեց վարչապետ։ Ու տակը լինեն մեկնաբանություններ. Բա ո՞ւմ ընտրեին, կռազի վարորդին կամ ինչի՞ վատ է, որ Նիկոլին են ընտրել։ Փաստը պետք է տարբերենք կարծիքից։

Ինչի՞ վատ է, որ այսօր հունիսի 3-ն է»։



Նման նյութեր