«Նույնիսկ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, իսկ Մասիսի քաղաքապետը ազատ է». Լուսինե Սահակյան
Advertisement 1000 x 90

«Նույնիսկ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, իսկ Մասիսի քաղաքապետը ազատ է». Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանի հրապարակումը.

«Չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր տարիներով պայքարում էին, որ Հայաստանը դառնա իրավական, ժողովրդավարական երկիր, որ ոչ մեկի իրավունքները չխախտվեն ու այսօր, երբ կարծես թե ոչինչ չի խանգարում նրան, որ սկսենք իրագործել մեր երազանքը պայքարում են, որ կալանավորվեն ՀՀԿ-ի հետ կապ ունեցող անձինք ( թույլ տվեք բոլոր գործերը չթվարկեմ)։

Ժողովուրդ սթափվեք, ինչով եք դուք տարբերվում նախկին իշխանավորներից։ Նրանք էլ իրանց հակառակորդ ժողովրդին էին համարում ու աջ ու ձախ, օրենքի կոպիտ խախտումներով կալանավորում բոլորին։

Ես հասկանում եմ, որ անարդարության պահն էլ կա, որ դեռ նույնիսկ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, իսկ Մասիսի քաղաքապետը ազատ է։ Բայց արդարության համար այդպես չեն պայքարում։

Մենք բոլորս պետք է պայքարեինք և բազմաթիվ ապօրինի կալանավորված անձանց ազատման, և նոր ապօրինի կալանքներ (այդ թվում Մասիսի քաղաքապետի)թույլ չտալու համար»։