Տիգրան Պասկևիչյանի գրառումը.
«Այսօր հրաշալի դեպք պատահեց։ Շնորհավորում եմ նոր կառավարությանը։ Դատավորը՝ չիմանալով ինչ անել, արեց տրամաբանականը։
Միշտ համարել եմ, որ կալանքն իբրև խափանման միջոց պետք է կիրառվի ամենաբացառիկ դեպքերում, և դա չի նշանակում, որ մեղավորները չպետք է պատժվեն։
Բայց նաև շարունակում եմ կարծել, որ հեղափոխությամբ ծնված նոր կառավարությունը պետք է քաղաքական կամք ունենար և ազատեր քաղաքական բոլոր բանտարկյալներին։
Բոլորի՜ն։
Կներեք կրկնվելու համար՝ կառավարությունը պետք է ոչ թե ներեր, արդարացներ, գործեր կարճեր, այլ՝ պետք է հնարավորություն տար նրանց նոր Հայաստանում ՆՎԱՃԵԼՈՒ արդարությունը։
Քաղբանտարկյալներից ոմանք գուցե կրկին հայտնվեն ճաղերի հետևում, եթե այդպես որոշի ազատ ու արդար դատարանը»։