Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան
Advertisement 1000 x 90

Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

Չի բացառվում, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն ավելի շուտ դուրս գա ՀՀԿ-ից, քան նրան կհեռացնեն: Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում. «Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», -ասել է Ցոլակյանը՝ արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե երեք անգամ խմբակցության որոշումներին դեմ գնալու դեպքում դրվում է կուսակցությունից պատգամավորի հեռացման հարցը։

Իսկ Ֆելիքս Ցոլակյանը արդեն երկու անգամ խմբակցության որոշումներին դեմ է գնացել ու դրա համար ստացել է նկատողություն: Հարցին էլ, թե մտահոգված չէ՞, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է.

«Հա, ահավոր վախեցած եմ»։ Հիշեն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկության ընթացքում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այն դեպքում, երբ այդ պահին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը միաձայն դեմ քվեարկելու որոշում ուներ:

Ֆելիքս Ցոլակյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց նաև մայիսի 8-ին, երբ վերջինս ընտրվեց վարչապետի պաշտոնում:



Նման նյութեր