Դոնի Ռոստովում կարկանդակների արագ ուտելու առաջնությունում հաղթող է դարձել 20-ամյա Արմեն Երիցյանը
Advertisement 1000 x 90

Դոնի Ռոստովում կարկանդակների արագ ուտելու առաջնությունում հաղթող է դարձել 20-ամյա Արմեն Երիցյանը

Դոնի Ռոստովում անցկացվել է կարկանդակների արագ ուտելու հերթական առաջնությունը: Պայմանների համաձայն, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է ուտեր 500-գրամանոց կարկանդակ: Այս տարի կարկանդակները հավով ու սնկով էին: Մրցույթի ընթացքում մասնակիցները կարող էին միայն երկու բաժակ ջուր խմել:

Ամենքից արագն է եղել Արմեն Երիցյանը, նա 20 տարեկան է և սովորում է բժշկական քոլեջում: Ի դեպ, նա սահմանել է առաջնության նոր ռեկորդ՝ 1 րոպե 17 վայրկյան: Անցյալ տարվա լավագույն ցուցանիշը եղել էր 1 րոպե 47 վայրկյան:



Նման նյութեր