Մայիսի 14-ին ահազանգեր են ստացվել գողությունների վերաբերյալ։ Կոմիտասում՝ բջջային օպերատորի մասնաճյուղից գողացել էին 25 հեռախոս։ Գողություններ էին արել նաև Սարկավագի փողոցից։
Ոստիկանները միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները նույն անձն է կատարել։ Մայիսի 24-ին մեկ այլ ահազանգ էր ստացվել Արտաշատից, որտեղ 25 հեռախոս էր գողացվել։ 29 հեռախոս էլ գողացել էին Մասիսում։
Ձերբակալվել է Սարի թաղի բնակիչ 46-ամյա Արամ Առաքելյանը։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։