«Ահա այսպիսի խոխմա նախօրե. բարի լույս հայեր ջան, լավ, բայց ոչ այդպես ցանցառ օր բոլորիդ». Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

«Ահա այսպիսի խոխմա նախօրե. բարի լույս հայեր ջան, լավ, բայց ոչ այդպես ցանցառ օր բոլորիդ». Ստյոպա Սաֆարյան

Երեկ Վերնիսաժի մոտերը պայմանավորվել էի Լիլիթ Ավագյան ջանի հետ՝ որպեսզի միասին գնայինք Վեմ ռադիոկայան՝ ձայնագրության: Հանդիպեցինք ու դեպի ռադիոկայան շարժվելու ժամանակ դեմներս դուրս եկավ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին նման մի երիտասարդ: Լիլիթը հարցրեց՝ վայ, էս մեր Սփյուռիք նախարարը չէ՞, նրա հետ էլ պայմանավորվածություն պետք է ձեռք բերեմ: Ես էլ վստահ, որ Լիլիթը ճիշտ է ճանաչել, որ մեր նոր նախարարներն այդպես ազատ ու միայնակ հաճախ են շրջում քաղաքում, գլուխս տնկած բարևեցի ուղիղ մեր դեմը հայտնված երիտասարդին՝ «Բարև ձեզ պարոն նախարար»:

Երիտասարդը միգուցե ճանաչեց ինձ դեմքով, բայց հայացքից զգացվում էր՝ «վայ, էս արդեն նախարար եմ, կարող ա ինձ չեն ասել, որ շատ չուրախանամ» արտահայտությունը: Ասացի՝ կներեք, շփոթեցինք, ու գնացինք ռադիոկայան:

Դե լավ ընդունելությունից ու ռադիոհաղորդումը ձայնագրելուց հետո Լիլիթի ուղեկցությաբ դուրս եկա շենքից ու քայլեցի դեպի Նժդեհի արձանի ուղղությամբ՝ այլևս որոշած, որ ոչ կողքերս եմ նայելու անընդհատ, ոչ մարդկանց եմ նայելու, ոչ էլ շփոթեմ, մանավանդ որ ուղիղ նույն վայրով էի անցնում /կարծես թե վայրն էր մեղավոր, պահ, պահ, պահ/:

Մինչ գլուխս տնկած, ինչպես կասեի՝ մոդելային հայացքս դեպի առաջ գնում էի դեպի նշածս ուղղությունը, մեկ էլ կողքահետևներից լսում եմ՝ «Ստեփա՜ն, Ստեփա՜ն»: Շրջվեմ նայեմ՝ տեսնեմ ՀՀ կրթության ու գիտության նախարար, վաղեմի բարեկամ Արայիկ Հարությունյան ջանն է: Բարև-բարլուս, որպիսություն, հասցրեցի նաև Ինստիտուտ քննարկման բանախոսության կանչել, միայն թե մոռացա պատմեմ գլխիս եկածն ու ասեմ, թե ինչու էի էդպես ինձանից դավոլնի գնում ու ինչ էի մտածում նախորդ միջադեպի մասին:

Ահա այսպիսի խոխմա նախօրե, իսկ հիմա՝ բարի լույս հայեր ջան, լավ, բայց ոչ այդպես ցանցառ օր բոլորիդ:

Ստյոպա Սաֆարյան



Նման նյութեր