Փրկարարական ծառայություն հունիսի 5-ին ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել վարորդ Ք. Ն.-ի (ծնված՝ 1999 թ.) և ուղևոր Տ. Զ.-ի (ծնված՝ 1987 թ.) դիերը: