Սյունե Սևադա. «Օր երկրորդ, սենյակում ուսումնասիրում եմ առաստաղը, ու…»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Օր երկրորդ, սենյակում ուսումնասիրում եմ առաստաղը, ու…»

Օր երկրորդ, սենյակում ուսումնասիրում եմ առաստաղը, ու մեկ մետր հեռավորության վրա նոութբուքս դրած՝ տառ-տառ հոդված եմ հավաքում, որովհետև էլ ուժ չկա պատերին նայելու, բիբերս էլ երեկ լայնացրել են, ու ես ոչինչ նորմալ չեմ տեսնում։ Մեկ էլ զգամ՝ մեկը սենյակիս ճաղավանդակով բարձրանում ա վերև, էշացած դեմքին եմ նայում, նայեց-նայեց, ասում ա․

-Ազիզ ջան, բարև, ես եմ (չգիտեմ՝ ով ա, կարևորը ինքը գիտի, որ ինքն ա), էս տուրուբեն գազինն ա՞։

-Հավանաբար, այո։ Իսկ Դուք ո՞ւր եք գնում մեր պատուհանների վրայով։

-Վերև, գորձ ենք անըմ։ Իսկ էս որ թվեր ա գրած, էսի ո՞ւմն ա։

-Կներեք, թվերը չեմ տեսնում, աչքերս լուսազգայուն են, արևի տակ ոչինչ չեմ տեսնում հիմա։

-Հա․․․

Գնացի էլի մի մետրից նյութ տպելու, մեկ էլ օգնականն ա գալիս, ասում ա․

-Մացա՞ր՝ էս որ թվերն ա։

-Չէ, ապրողներից մեկն ա տունը, էն էլ քոռ ա։

Վարագույր։

#ԱկանջներսՉենԼայնացրելԴեբիլ

Սյունե Սևադա