Կանոնների այս համակարգը բուժում է ցանկացած բարդության դեպքում և հարմար է յուրաքանչյուրին:
Առավոտյան ճաշին և երեկոյան խմեք կեսական լիտր ջուր միանգամից: Ջուրը պետք է մաքուր լինի, ոչ հոսող: Խմելու պահին ինքներդ ձեզ ասեք՝ ես առողջ եմ, ես բուժվում եմ:
Փոխեք ձեր շնչառությունը: Սկսեք արտաշնչել 2-3 անգամ ավելի երկար: Դանդաղ շնչեք, հավասար ու ազատ, առանց կծկումների, ներքին ուրախության զգացումով: Ողջ օրվա ընթացքում հիշեք ձեր շնչառության մասին և այն կրկին ճիշտ դարձրեք:
Կազդուրող բառերի ձեր ցանկը կազմեք: Դրանք այն պնդումներն են, որոնք դուք կարդում եք ամեն օր: Դրանք պետք է հաճախ ու շատ անգամներ կրկնել: Օրինակ, ես կազդուրվում եմ, կազդուրիչ էներգիան մտնում է իմ մեջ՝ առողջացնելով իմ մարմինը, կամ ես բաց եմ այդ կազդուրիչ էներգիայի հոսքն ընդունելու համար, իմ լյարդը, գլուխը կամ երիկամն առողջանում է:
Սկսեք ինքնամերսում անել: Պարզապես չոր մերկ մարմինը տրորեք ձեռքերով այն մասերում, ուր ձեռքը կհասնի: Հատուկ ուշադրություն դարձրեք ոտնաթաթերին, կրծքին, գլխին ու պարանոցին, ինչպես նաև՝ հիվանդ օրգանին:
Կատարեք փոքր ներշունչ ու մատներով բերանն ու քիթը սեղմեք: Որոշ ժամանակ անց ի հայտ կգան արտաշնչելու անհրաժեշտության առաջին նշանները: Այդ ժամանակ գիտակցաբար ինքներդ ձեզ շատ անգամ ասեք հետևյալ արտահայտությունը՝ ես ուզում եմ ապրել: Ապա դադարեք մատներով քիթն ու բերանը սեղմել: Շունչ քաշեք ու էլի նույնը կրկնեք: Դա ձեր մարմնին ու ուղեղին ձեր ապրելու ցանկությանը միտված շատ հզոր ազդակ կտա, քանի որ շատ հաճախ վտանգավոր հիվանդություններն ի հայտ են գալիս հենց ենթագիտակցական մակարդակում ապրելու ցանկության պակասից:
Պառկեք քնելու ժամը 22:00-ին, արթնացեք վաղ՝ 5:00-ին: Քնից առաջ ասեք՝ հիմա ես կուղևորվեմ կազդուրող երկիր, ուր ինձ կօգնեն բուժվել: Անպայման ցերեկը՝ ճաշի ժամին, քնեք 1 ժամ:
Ամբողջովին փակեք բոլոր այն ուղիները, որոնցով դուք կարող եք նեգատիվ ինֆորմացիա ստանալ: Մտածեք միայն լավ բաների մասին: Կատակերգություններ դիտեք, ծիծաղելի, հումորային հաղորդումներ: Ոչ մի բարդ բան մի արեք, միայն հաճելի, հանգիստ, չհոգնեցնող գործերով զբաղվեք:
Երեկոյան հանգիստ, թուլացնող երաժշտություն լսեք, սակայն մի անտեսեք նաև ուրախ, ռիթմիկ երաժշտությունը: Այն կարելի է նաև ցերեկը բարձրաձայն լսել: Ցանկալի է պարել պարզապես, հենց այնպես, ինքդ քեզ համար: Քթի տակ նաև երգեք:
Հաճախ եղեք բնության գրկում: Եթե դրա հնարավորությունը չկա, պատուհանից կամ պատշգամբում նստած՝ նայեք երկնքին ու ամպերին:
Մի խոսեք, մի քննարկեք ձեր հիվանդությունը ու անգամ մի մտածեք դրա մասին: Պարզապես դուրս նետեք այն ձեր գլխից: Եթե ձեր մտքերը, այնուամենայնիվ, վերադառնում են ձեր խնդրին, աշխատեք ընդհանրապես ոչ մի բանի մասին չմտածել: Պարզապես լուռ նստեք:
Ընկերների ու բարեկամների հետ վարեք հանգիստ, մտերմիկ, անկեղծ, չպարտավորեցնող զրույցներ: Դա էներգիա փոխանակելու շատ լավ եղանակ է, որը ձեզ կվերադարձնի նորմալ վիճակի:
Սկսեք կիրառել սառը ջրով ցողվելու պրակտիկան: Այդ ընթացքում մտածեք ինչ-որ ուրախալի, կազդուրիչ բանի մասին:
Քիչ կերեք, բայց հաճախ (5-7 անգամ): Դա պետք է միայն տնական սնունդ լինի, որքան հնարավոր է՝ պարզ. շիլաներ, թթու կաղամբ, տնական հաց, աղցաններ և այլն: Անոթները նեղացնող ոչ մի հեղուկ՝ թեյ, սուրճ, ալկոհոլ, և այլն:
Սկսեք ֆիզիկական վարժություններ անել այնքան ժամանակ, մինչև կքրտնեք՝ կքանստումներ, սեղմումներ, թեթև ծանրաքարեր: Շատ լավ է վազքը. կարելի է նաև տեղում վազել քամահարվող սենյակում:
Շաբաթը մեկ օր քաղցած մնացեք: Եթե կարող եք՝ 24-36 ժամ, իսկ եթե չեք կարող՝ ավելի քիչ: Քաղցած մնալու օրվանից առաջ և դրա ընթացքում ասեք մոտավորապես հետևյալը՝ խնդրում եմ, թող ես առողջ լինեմ, դրա փոխարեն՝ ես կքաղցեմ:
Ամեն օր 5-10 րոպե հարմար նստեք, հանգստացեք և մտքում կրկնեք՝ թող բոլորը առողջ լինեն, թող բոլորի մոտ ամեն բան լավ լինի: Եվ դա արեք մաքուր սրտով՝ պատկերացնելով, թե ինչպես է բոլորի մոտ շրջապատում բարելավվում առողջական վիճակը:
Ամեն օր ձեզ մոտ ապագայում առողջ մարդ պատկերացրեք: Օրինակ, մտածեք, որ 7 օր հետո դուք առողջ, կայտառ, փողոցում ինչ-որ տեղ, մի արևոտ օր, ձեզ ծանոթ վայրում ծիծաղող մի մարդ եք:
Օգնության խնդրանքով դիմեք Աստծուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը