Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը.
«Եկեղեցին նվիրապետական կառույց է, որում հարցերը լուծվում են ոչ թե սոցցանցերի գրառումներով, փողոցային պայքարով, կեղծ բարեպաշտությամբ և թվացյալ «նահատակի» հոգեբանությամբ, այլ ժողովական-կանոնական որոշումներով: Սա է ճիշտ ճանապարհը: Սրբի դիմակով, շինծու նախանձախնդրությամբ և եսամոլությամբ ոչինչ հնարավոր չէ փոխել, իսկ իրական ազնվությունն առաքինություն է: Ուստի հորդորս է` չգայթակղվել և չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և խաղաղասիրությունը: Կոչ եմ անում նաև բոլորին առավել ջերմեռանդությամբ աղոթել Հայոց Եկեղեցու անսասանության համար»: